Privacy & Policy

Ծառայության մատուցման պայմաններ

Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (Oֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով և դրանք կարող են թարմացվել Կայքի կողմից՝ սեփական հայեցողությամբ:

  1. Ընդհանուր դրույթներ
    1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում Կայքի այցելուի կողմից Կայքում պատվեր կատարելը՝ որպես հաճախորդ։
    1.2. Կայքում ներկայացված են ծառայություններ, որոնք կայքի և կայքի հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  1. Վճարման պայմաններ
    2.1. Վճարման պարտականությունն առաջանում է Կայքի միջոցով ծառայության պատվերի դեպքում։
    2.2. Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։
    2.3. Կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերում է բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի՝ վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին: Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև կարող են տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
  2. Փոխանակում և վերադարձ
    3.1. Գործընթացը կատարվում է ՀՀ «Սպառողների իրավունքների մասին» օրենքին համապատասխան։
  3. Մտավոր սեփականության իրավունքները
    4.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների և այլ կայքերից ներդրված (embed) մուլտիմեդիա նյութերի, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ- գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Կայքին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:
    4.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
  4. Վեճերի լուծման կարգը
    5.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով։

Չեղարկման քաղաքականություն

  1. Ընդհանուր դրույթներ
    1.1 Պատվերը կամ ծառայությունը կարող է չեղարկվել մինչև առաքումը կամ իրականացումը:
    1.2 Եթե պատվերն արդեն իրականացվել կամ իրականացվում է, այն չի կարող չեղարկվել:

Գաղտնիության քաղաքականոթյուն

  1. Ընդհանուր դրույթներ

Գաղտնիության վերաբերյալ սույն քաղաքականությունը սահմանում է, թե անձնական ինչպիսի տեղեկություններ կարող է ստանալ Ընկերությունը Կայքի միջոցով և ինչպես կարող է օգտագործել Օգտատերերի անձնական տվյալները:

  1. Անձնական տեղեկություններ

Ընկերությունը հավաքում է Օգտատերերի Անձնական տեղեկատվությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ այն դեպքերում, երբ նրանք ընկերության կողմից ծառայություններ ստանալու նպատակով տրամադրում են նշված տվյալները կամավոր կերպով: Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր Անձնական տվյալները մշակվեն, խնդրում ենք չտրամադրել դրանք:

  1. Անձնական տվյալների մշակումը

Տրամադրելով Ձեր Անձնական տվյալները՝ Դուք Ընկերությանը տալիս եք Ձեր համաձայնությունն ու թույլտվությունը՝ մշակել Անձնական տվյալները հետևյալ կերպ՝

  • Ընկերությունն իրականացնում է Անձնական տվյալների մշակում հավաքագրման, պահպանման, համակարգման, կուտակման, պարզաբանման, փոփոխման, օգտագործման ճանապարհով: Ընկերությունը նպատակ չունի և չի իրականացնի Անձնական տվյալները երրորդ անձանց վաճառելու կամ վարձակալության տալու գործողություններ։
  • Ընկերությունը չի փոխանցի Անձնական տվյալները որևէ այլ երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված և/կամ այն դեպքերի, երբ Դուք նախապես տեղեկացվել եք այդ մասին և տվել եք Ձեր համաձայնությունը:
  • Ընկերությունը հավաքում և պահում է սույն կայքի միջոցով ծառայություն ստացած Օգտատերերի Անձնական տվյալները պատվիրված ծառայությունը մատուցելու օրվանից 3 (երեք) օրացուցային տարի ժամկետով, որի ավարտից հետո դրանք ենթակա են ոչնչացման:
  1. Ավտոմատ կերպով հավաքվող տեղեկություններ

Որոշ դեպքերում, երբ Դուք մուտք եք գործում Կայք, Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով (այսինքն, առանց Ձեր կայքում գրանցվելու) ստանալ տեխնիկական տեղեկատվություն, որը չի հանդիսանում Անձնական տվյալ: Նման տեխնիկական տեղեկությունները ներառում են ինտերնետ-բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգի տեսակը և այն վեբ կայքի դոմեյն անվանումը, որից Դուք մուտք եք գործել Կայք։

  1. Ձեր համակարգչում ավտոմատ կերպով ներդրվող տեղեկատվություն – Cookies

Երբ մուտք եք գործում սույն Կայք, Ընկերությունը կարող է Ձեր համակարգչում որոշ տեղեկատվություն պահպանել: Այդ տեղեկատվությունը “Cookies”-ի տեսքով է (փոքրածավալ տեղեկատվությամբ ֆայլեր են, որոնք Ձեր այցելած կայքերից փոխանցվում են անհատական համակարգչի կոշտ սկավառակի վրա) կամ դրանց նման են և կարող են օգտակար լինել տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Օրինակ՝ “Cookies”-ները օգնում են այնպես կարգավորել կայքը, որ այն մաքսիմալ համապատասխանի Ձեր պահանջներին և հետաքրքրություններին։ Հիմնականում ինտերնետ բրաուզերների օգնությամբ Դուք կարող եք կոշտ սկավառակից ջնջել “Cookies”-ները, արգելափակել դրանց ստացումը կամ ծանուցում ստանալ, որ դրանք գրանցվեն Ձեր համակարգչում: Խնդրում ենք կարդալ Ձեր Ինտերնետ բրաուզերի օգտագործման ուղեցույցը այս ֆունկցիաների մասին լրացուցիչ տեղեկատվության համար:

  1. Հետադարձ կապ

Անձնական տվյալները պաշտպանելու վերաբերյալ ցանկացած հարց, մեկնաբանություն և բողոք, ինչպես նաև փոփոխություն կատարելու, անհատական տվյալները շտկելու կամ անհատական տվյալների վերամշակման համաձայնության ծանուցումները կարող եք ուղարկել մեր ցանկացած կոնտակտային միջոցով, որոնք կարող եք գտնել Մեր մասին էջում: