eHDM

ՀՆԷՀ-ում էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցում

Էլեկտրոնային ՀԴՄ գրանցելու և ՀԴՄ գրանցման համարը ստանալու համար անհրաժեշտ է տնտեսվարողի կողմից ՀՆԷՀ համակարգի Հաշվետվություններ բաժնից լրացնել u6 (101.Դիմում՝ ՀԴՄ գրանցելու մասին) դիմումը

Պաշտոնական ուղեցույցը տես այստեղ

Անհրաժեշտ է կատարել 1-ին կետը՝ ՀՆԷՀ-ում էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցում

eHDM — Արտոնագիր

Plugin-ի ակտիվացման համար անհրաժեշտ քայլերը՝

  1. eHDM plugin-ը գնելուց հետո ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք ակտիվացման բանալին կամ բանալիները (Activation key):
  1. Կրկնօրինակեք բանալին, տեղադրեք ձեր փլագինի “eHDM — Արտոնագիր” բաժնում և սեղմեք “Ակտիվացնել” կոճակը։

eHDM — Էլեկտրոնային ՀԴՄ վահանակ

Կարգավորումներ > ՊԵԿ տվյալներ

Այս բաժնում լրացվում են բոլոր հիմնական տվյալները և պարամետրերը.

  1. ՀԴՄ գրանցման համար՝ վերցրեք ձեր ՀՆԷՀ հաշվի ՀԴՄ ներ բաժնից։
  2. Կազմակերպության ՀՎՀՀ՝ մուտքագրեք ձեր կազմակերպության ՀՎՀՀ-ն։
  3. Հարկման տեսակ՝ ընտրեք ձեր կազմակերպության հարկման տեսակը։
  4. Առաքման տողի ԱՏԳ կոդ՝ եթե WooCommerce պատվերի դեպքում առաքում կա, ՀԴՄ կտրոնում այն կներկայացվի առանձին տողով։ Մուտքագրեք առաքման տողի ԱՏԳ կոդը։
  5. Գանձապահի համար՝ գանձապահի կանխադրված համարն է։
  6. Հարցման հերթական համարի սկիզբ՝ ՊԵԿ հարցումների հերթական համարը։
  7. ՊԵԿ պատասխանների լեզուն՝ ընտրեք ՊԵԿ պատասխանների նախընտրելի լեզուն։
  8. Բեռնեք JKS ֆայլը՝ սերտիֆիկատները տեղադրելու համար։
  9. Հարցումների լոգավորում՝ “Հարցումների մատյան”-ում կպահպանվեն ՊԵԿ բոլոր հարցումները և դրանց պատասխանները։
  10. Փորձարկման ռեժիմ՝ նախատեսված է թեստային գործարքներ իրականացնելու համար։ Այն աշխատում է ՀՆԷՀ Փորձարկման հաշվի և VPN-ի առկայության դեպքում։ Դրա համար հարկավոր է դիմում գրել ՊԵԿ՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար։

Կարգավորումներ > ՀԴՄ Ակտիվացում

Այս բաժինը նախատեսված է էլեկտրոնային ՀԴՄ-ն ակտիվացնելու և դրա կարգավիճակը ստուգելու համար։

ՀՆԷՀ-ում էլեկտրոնային ՀԴՄ-ն գրանցելուց հետո անհրաժեշտ է այն ակտիվացնել։ Այս բաժինը կարող է պահանջվել կրկին միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ լինի ստուգել ձեր էլեկտրոնային ՀԴՄ-ի կարգավիճակը։

ՀԴՄ բաժիններ

Այս բաժնում կարող եք ստեղծել ձեր էլեկտրոնային ՀԴՄ-ի հարկման բաժինը կամ բաժինները։

Ապրանքացանկի ստացում

Այս բաժնում կարող եք ՀՆԷՀ-ից ստանալ ձեր ապրանքացանկը յուրաքանչյուր բաժնի համար։ Ընտրեք բաժինը և սեղմեք “Ստանալ ապրանքացանկը ՀՆԷՀ համակարգից”։ Արդյունքում կստանաք JSON ֆորմատով ֆայլ, որը հնարավոր կլինի օգտագործել WooCommerce-ում ինքնաշխատ կերպով ապրանքացանկ ստեղծելու համար։

Վերբեռնում WC

Այս գործողության արդյունքում ընտրված ապրանքացանկից բոլոր ապրանքները ավտոմատ կերպով կավելացվեն WooCommerce-ի ապրանքների բաժնում։

ՊԵԿ-ից ստացված դաշտերը կլրացվեն ինքնաշխատ, սակայն կարևոր է նշել, որ ՊԵԿ-ը չի փոխանցում բոլոր անհրաժեշտ դաշտերը։ Այդ դաշտերը հարկավոր է լրացնել ձեռքով։

Կարևոր է՝ հին ապրանքացանկը չի թարմացվում. ավելացվում է նոր ապրանքացանկ։

Կտրոններ

Այս բաժնում կարելի է տեսնել բոլոր կտրոնները, ստանալ մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր կտրոնի վերաբերյալ, ինչպես նաև կատարել վերադարձ կամ կրկնօրինակել կտրոնը։

“Էկրանի կարգավորումներ” բաժնում կարող եք ընտրել, թե որ սյունակներն են անհրաժեշտ ցուցադրել և նշել տողերի ցուցադրվող քանակը։

Կտրոնների աղյուսյակի դաշտեր
ՍյունՆկարագրություն
IDՏողի հերթական համարը։
LogIDՀարցման լոգավորման հաարը, մանրամասները տեսնելու համար սեխմեք համարի վրա կամ բացեք “Հարցումների մատյան” բաժինը։
vPOS ID“ArCa Payment Gateway”-ի պատվերի համարը, մանրամասները տեսնելու համար սեխմեք համարի վրա կամ բացեք “ArCa Payment Gateway” -> պատվերների մատյանը։
WC ID“WooCommerce”-ի պատվերի համարը, մանրամասները տեսնելու համար սեխմեք համարի վրա կամ բացեք “WooCommerce” -> պատվերների մատյանը։
ՀարցումԼինում է 3 տեսակ, “կտրոն”, “Կրկնօրինակ” կամ “Վերադարձ”
Կտրոնի համարԿտրոնի հերթական համար։
ԿտրոնՊԵԿ պատասխան JSON
Հարցման հերթական համարՊԵԿ հարցման հերթական համար
Անկանխիկ վճարված գումար
Կանխիկ վճարված գումար
Մանրադրամ
Մասնակի վճարման գումար
Կանխավճարի օգտագործման գումար
Գանձապահի համար
Կտրոնի տպման ռեժիմԼինում է երկու տեսակ՝ Ապրանքներ ռեժիմ կամ Կանխավճար
Գնորդի ՀՎՀՀԳնորդի ՀՎՀՀ
Օգտագործված կանխավճար
Տեսակ
Գործարք
Ենթագործարք
Անկանխիկ վերադարձվող գումար
Առձեռն վերադարձվող գումար
Ընդամենը վերադարձվող գումար
Ապրանքների ցանկ
Ֆիսկալ
QR
Կտրոնի գրանցման ամսաթիվ
Գործողություններ

Նոր ՀԴՄ կտրոն

Կա հնարավորություն ինքնուրույն տպել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն երեք տարբերակով

Անկանխիկ
  1. Անկանխիկ վճարում՝ “ArCa Payment Gateway” վճարային ֆորմայով կատարված վճարումների համար, եթե ինչ-ինչ պատճառով կտրոնը չի հաջողվել տպել։
    • Մուտքագրեք “ArCa Payment Gateway”-ի պատվերի համարը, որը կարող եք գտնել “ArCa Payment Gateway”-ի պատվերների մատյանում։
Կանխիկ WooCommerce պատվերների համար
  1. Կիրառվում է այն դեպքերում, երբ WooCommerce պատվերի վճարումը կատարվում է առաքման ժամանակ կամ եթե ինչ-ինչ պատճառով կտրոնը չի հաջողվել տպվել։
    • Մուտքագրեք “WooCommerce” պատվերի համարը՝ այն կարող եք գտնել “WooCommerce”-ի պատվերների մատյանում։
    • Ընտրեք “WooCommerce”-ի պատվերի կարգավիճակը։

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի QR-ը ավտոմատ կերպով WooCommerce պատվերի նամակով կուղարկվի գնորդին։

Կանխավճարի օգտագործում
  1. “Կանխավճարի օգտագործում” կիրառվում է այն դեպքերում, երբ պատվերի համար ստացվել է կանխավճար, և պատվերը իրականացնելուց հետո հարկավոր է տպել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
    • Մուտքագրեք “WooCommerce” պատվերի համարը՝ այն կարող եք գտնել “WooCommerce”-ի պատվերների մատյանում։
    • Ընտրեք “WooCommerce”-ի պատվերի կարգավիճակը։

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի QR-ը ավտոմատ կերպով WooCommerce պատվերի նամակով կուղարկվի գնորդին։

Կտրոնի վերադարձ

Կտրոնի վերադարձ կատարելու համար՝

  1. Մուտքագրեք կտրոնի համարը կամ
  2. “Կտրոններ” բաժնում սեղմեք տվյալ կտրոնի “Վերադարձ” կոճակը։

Այնուհետև ՊԵԿ-ից կստանաք վերադարձվող կտրոնի մասին տեղեկատվություն։
Վերջում ստացված կտրոնի ներքևում սեղմեք “Վերադարձնել” կոճակը։

Կտրոնի կրկնօրինակ

Կտրոնի կրկնօրինակը տպելու համար՝

  1. Մուտքագրեք կտրոնի համարը կամ
  2. “Կտրոններ” բաժնում սեղմեք տվյալ կտրոնի “Կրկնօրինակ” կոճակը։

WooCommerce պրոդուկտի կարգավորում

e-HDM Plugin-ը ակտիվացումից հետո WooCommerce պրոդուկտների խմբագրման էջում կավելանա “eHDM — Ապրանքի կամ ծառայության պարամետրեր” ենթաբաժինը։

  • Կոդ՝ ապրանքի կոդն է, նշանակվում է ձեր կողմից։
  • ԱՏԳ կոդ՝ Ապրանքի ԱՏԳ կոդ։ Պետք է լինի համապատասխան ցանկից, որը կարելի է գտնել https://src.am կայքում։
  • Չափման միավոր։
  • ՀԴՄ բաժին՝ նշվում է ՀԴՄ-ի բաժնի համարը, որով տպվել է ՀԴՄ կտրոնը։

eHDM — Հարցումների մատյան

Հարցումների մատյանում կարող եք տեսնել յուրաքանչյուր կտրոնի կամ այլ ՊԵԿ հարցումների շղթան։

Գնորդին ուղարկվող կտրոնի օրինակ

Կտրոնի զեղչերի կիրառման տրամաբանությունը և բանաձևերը

Էլեկտրոնային ՀԴՄ գրանցելու և վեբ ծառայությանը ինտեգրվելու պաշտոնական ձեռնարկով, հնարավոր է կիրառել երկու տեսակի զեղչ, որոնք իրենց հերթին ունեն երկու ենթատեսակ:

  1. Ապրանքի զեղ / discount
    • % PERCENT, տոկոսային զեղչ՝ discountType = 1
    • PRICE (Դ), ամեն ապրանքի / միավորի համար արվող դրամային զեղչ՝ discountType = 2. Հաշվարկ՝ (initial_price – discount) * quantity
    • TOTAL (Σ), ընդհանուր քանակից հանվող զեղչ՝ discountType = 4․ Հաշվարկ՝ (price*quantity) –discount
  1. Ապրանքի լրացուցիչ զեղչ / additionalDiscount
    • Երբ additionalDiscountType = 16, դրամային զեղչի հաշվարկ՝ (price*quantity) –discount
    • % — ային զեղչի դեպքում ընդունում է 8 արժեքը

e-HDM plugin-ի կիրառման տարբերակներ՝ զեղչերի համար

e-HDM plugin-ը կիրառում է երկու տարբերակ՝ զեղչերի տարբեր տեսակի կարգավորման համար՝

1-ին տարբերակ՝ discountType = 2
Այս տարբերակը կիրառվում է այն դեպքում, երբ WooCommerce պրոդուկտի վրա կիրառվել է “Sale price”:
Սա նշանակում է, որ երբ ապրանքի համար սահմանված է զեղչի գինը, այն կգործի այս մեխանիզմով։

Ինչպես է աշխատում
Այս դեպքում e-HDM plugin-ը ճանաչում է այն WooCommerce պրոդուկտների համար, որոնց վրա կիրառվել է վաճառքի գին (Sale price) և ավտոմատորեն կիրառում է համապատասխան զեղչը՝ ըստ այդ գնի։

2-րդ տարբերակ՝ additionalDiscountType = 16
Այս տարբերակը կիրառվում է, երբ օգտագործվում են “Coupons” (Զեղչերի կտրոններ) WooCommerce-ում։
Կտրոնները կարող են կիրառվել որպես լրացուցիչ զեղչեր, որոնք գործադրում են համակարգը՝ հիմնվելով կիրառվող կտրոնի տվյալների վրա։

Ինչպես է աշխատում
Երբ WooCommerce-ում կիրառվում է կտրոն (coupon), plugin-ը ճանաչում է դա որպես լրացուցիչ զեղչ և կիրառվում է նշված հավելյալ զեղչը՝ ըստ կտրոնի պայմանների (Discount Type 16)։

Widget-ի նկարագրություն

Այստեղ արտացոլվում են կարևոր հաղորդագրություններ և տեղեկատվություն։ Widget-ը նախատեսված է հեշտ և արագ մուտք գործելու համար կարևոր ծանուցումներին, կարգավիճակներին կամ այլ անհրաժեշտ տվյալներին։

Հիմնական հնարավորություններ՝

  • Կարևոր հաղորդագրությունների ցուցադրում
  • Օգտագործողի համար դինամիկ տեղեկատվության տրամադրում
  • Օպտիմալ ինտերֆեյս հարմարավետ աշխատանքի համար

Կարևոր տեղեկություններ՝

  • eHDM plugin-ը նախատեսված է աշխատելու միայն “ArCa Payment Gateway”-ի հավելվածով։
  • Առանձ eHDM plugin-ի ակտիվացման այն աշխատում է սահմանապակ հնարավորություններով՝
    • ՀԴՄ Ակտիվացում
    • ՀԴՄ բաժինների ստեղծում
    • ՀՆԷՀ-ից ապրանքացանկի ստացում
    • Վերբեռնում WooCommerce
    • WooCommerce պրոդուկտի կարգավորում
  • Ապրանքի կամ ապրանքների վրա զեղչի կամ զեղչերի կիրառման արդյունքում հնարավոր է ստանաք գին՝ 0 դրամ, 0 դրամով ՀԴՄ կտրոն տպել չի ստացվի։
  • Կապի խափանման կամ այլ տեխնիկական խնդիրների դեպքում հնարավոր է, որ կտրոնը չտպվի։ Նման դեպքերում անհրաժեշտ կլինի տպել կտրոնը ինքնուրույն եղանակով։
  • Եթե վճարումը վերադարձվում կամ չեղարկվում է, կտրոնի վերադարձը պետք է իրականացվի ինքնուրույն եղանակով
  • Էլեկտրոնային ՀԴՄ ֆիսկալ հասույթը և մնացած հաշվետվությունները վերցվում են ՀՆԷՀ հաշվի ՀԴՄ ներ բաժնից։
  • “ArCa Payment Gateway” վճարման ֆորմայով վճարված կտրոնները տպվում են որպես կանխավճար։
  • TATIOSA ամրագրման համակարգի համար ստացված վճարումների կտրոնները նույնպես տպվում են որպես կանխավճար։